21-ամյա բրազիլահայ շախամատիստ, ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Պրուդյանը լավագույննէ է ճանաչվել այդ երկրի Սան Խոսե դուս Կամպուս քաղաքում ավարտված արագ շախմատի միջազգային ներկայացուցչական մրցաշարում, որին մասնակցում էին Բրազիլիայի, Արգենտինայի, Բոլիվիայի,Պարագվայի և Հոլանդիայի 235շախամտիստներ:
Խոստումնալից երիտասարդ հայ շախմատիստը շվեյցարակական մրցակարգով ընթացած մրցաշարի բոլոր 7տուրերում էլ հաղթանակներ տոնեց ,այդ թվում նաև պարագվացի գրոսմայստեր Խոսե Ֆերնանդո Կուբասի ,ու միջազգային վարպետ բրազիլացի Հերման Վան Ռիեմսդիյկի նկատմամբ և անվիճելիորեն նվաճեց գլխավոր մրցանակը:
6,5 միավոր 2-րդ տեղը գրավեց ևս մեկ մեր հայրենակից, 2013թ Բրազիլիայի չեմպիոն ,տղամարդկանց Բրազիլիայի ազգային ընտրանու անդամ, 29-ամյա Գրիգոր- Սևակ Մխիթարյանն ,ով իր 7հանդիպումներից 6-ում հաղթեց ,ու միայն 5-րդ տուրում այս մրցաշարում իր միակ ոչ-ոքին խաղաց արգենտինացի ՖԻԴԵ-ի վարպետ Մանուել Քրիտոբալի հետ: 6միավորով 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց պարագվացի գրոսմայստեր Խոսե Ֆերնանդո Կուբասն ,ով 6հաղթնակներ էր տոնել ,ու միակ պարտությունը կրեց ստուգատեսի հաղթող Արմեն Պրուդյանից:
Նկատենք, որ սա վերջին շաբաթվա ընթացքում Արմեն Պրուդյանի տոնած արդեն 2-րդ անընդմեջ հաղթանակն էր միջազգային մրցաշարերում: Մինչ այդ նա Սան Պաուլոյում ընթացած Լորենցո Ժոաո Կորդիոլիի 1-ին հուշամրցաշարում էլ իրեն հավասար չէր ունեցել կրկին ցույց տալով 100տոկոսոնոց արդյունք՝ 6հնարավորից վաստակած 6միավորով: Այս ստուգատեսին մասնակցում էին 7երկրի 78շախմատիստ: Ի դեպ, այս մրցաշարում Արմենը վճռորորոշ՝ եզրափակիչ ՝ 6-րդ տուրում սպիտակներով առավելության հասավ Բրազիլիայում մեծ հարգանք վայելող ու ճանաչում ունեցող իր հայրենակից՝ գրոսմայստեր Գրիգոր -Սևակ Մխիթարյանի նկատմամբ:
Վերջինիս վրա այս պարտությունը շատ թանկ նստեց, ու իր ակտիվում գրանցած 4,5 միավորով նրան մղեց 5-րդ հորիզոնական: 5,5 միավորով 2-րդ տեղը զբաղեցրեց բրազիլացի գրոսմայստեր Անդրե Դիամանթն, իսկ 3-րդ տեղի մրցանակին էլ արժանացավ 5միավոր վաստակած Բրազիլիյաի մեկ այլ պատվիրակ միջազգային վարպետ Մարկուս Սանթոսը:
Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: