Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում հակառակորդի գնդակից ամբողջովին այրվել է 27-ամյա Բաղրամ Ահարոնյանի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, այս մասին YerevanNews.am-ին փոխանցեց Այգեհովիտի գյուղապետ Լևոն Գրիգորյանը։

 Լևոն Գրիգորյանն ասաց, որ բարեբախտաբար, Բաղրամը ավտոմեքենայի մեջ չի եղել և չի տուժել։ Զոհեր, վիրավորներ  չկան։ Մեքենան եղել է խաղողի այգիների մոտ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ թշնամին կրակոցներ էր արձակում Տավուշի մարզում խաղողի այգիներում աշխատող խաղաղ բնակչության ուղղությամբ։ Իրավիճակը լարված էր հատկապես Պառավաքար գյուղի շրջանում։