Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրապարակել է զեկույց՝ այս տարի հունիսի 23-ին ու հուլիսի 6-ին տեղի ունեցած Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ուղղված խաղաղ ցույցի մասնակիցների մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:

Զեկույցում ամփոփվել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող ոստիկանություն – քաղաքացի հարաբերություններում մարդու իրավունքների վիճակի ուսումնասիրությանն ուղղված ԶԼՄ մշտադիտարկման արդյունքները, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ցույցեր կազմակերպած քաղաքացիների նկատմամբ ոստիկանության գործողությունների իրավական գնահատականը ու ցուցարարների իրավունքների պաշտպանությանն ուղղված ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից նախաձեռնած գործողությունները:

Զեկույցին ամբողջությամբկարող եք ծանոթանալ այստեղ: