Բաքվում ընթացող Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչը նույնպես ավարտեց ելույթները:
Հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը 1/32 եզրափակչի լրացուցիչ պարտիայում զիջեց ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյին և դուրս մնաց հետագա պայքարից:
Հիշեցնենք, որ շախմատիստների դասական 2 պարտիաներն էլ ավարտվել էին ոչ ոքի:
Այսպիսով, Հայաստանի հավաքականն այլևս ներկայացուցիչ չունի Բաքվում:
Ավելի վաղ պայքարը լքել էին նաև Սամվել Տեր - Սահակյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը:
Իսկ ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստներ Սամուել Սևյանն ու Վարուժան Հակոբյանը դուրս էին մնացել դեռ 1/64 եզրափակչից: