Հակառակորդի սուտ քարոզչությանը՝ պարտադիր անհրաժեշտ է հակազդել հստակ փաստարկներով... Հաղորդվում է, որ օրեր առաջ Իլհամ Ալիեւը, ելույթ ունենալով Աստանայում անցկացվող թյուրքախոս պետությունների վեհաժողովում, կրկին բարբաջել է հայկական Արցախն «ազատագրելու» իր ցնորհքի մասին: Նաեւ խոսել է արդեն Սյունիքի վերաբերյալ, համարելով, որ խորհրդային իշխանությունը Սյունիքը «տալով» Հայաստանին, կտրել է իրարից թյուրքախոս եղբայր-պետություններին: Եւ այս ամենը՝ Ղազախստանի ու Ղրղզստանի թյուրք նախագահների՝ իբր մեր «եւրասիական դաշնակիցների» լուռ համաձայնության ներքո:
Մեր դիվանագիտական զինանոցում առկա է մի ուժեղ պատմական փաստարկ, որը մինչ այժմ այդպես էլ մենք չենք օգտագործել: Դա Նախիջեւանի, որպես Հայաստանի Հանրապետության օրինական տարածքի, 1920-ականների սկզբին կովկասյան թաթարների նորաստեղծ «հանրապետությանը» հանձնելու տխուր պատմությունն է: Ադրբեջանի վայրահաչոցները վաղուց էր պետք զսպել՝ փաստարկված ներկայացնելով այդ իրողությունը: Ինչու՞ ենք լռել մինչեւ հիմա: Շատ պարզ. որովհետեւ այդ հարցի բարձրացումը սերտորեն առնչվում է Հայաստանի «հովանավորի»՝ Ռուսաստանի հետ:
Իսկ իրականությունն այն է, որ փորձելով վերացնել հայկական անկախ պետականությունը, սովետա-թուրքական ռազմական կոալիցիան 1920 թ. հունիս-հուլիս ամիսներին համատեղ գործողությունով օկուպացրեց Նախիջեւանի մարզի տարածքը: Հետո արդեն 1921 թ. Մոսկվայի պայմանագրով Հայաստանի Հանրապետության այդ երկրամասը նվիրաբերվեց Ադրբեջանին:
Ռուբեն Շուխյան-Facebook