ՄԱԿ-ը հիասթափվել է Հունգարիայի վատ վերաբերմունքից փախստականների հանդեպ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ասել է. «Հունգարիայի այս վարվելակերպը աններելի և անընդունելի է։ Հիասթափվել եմ՝ տեսնելով Հունգարիայի ոստիկանության կիրառածծ անմարդկային վերաբերմունքը՝ արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ...»։
Ըստ BBC-ի, Հունգարիայի և Սերբիայի կառավարությունը իրենց սահմանները փակել են, որպեսզի փախստականները չկարողանան մտնել երկիր։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է, որ նրանք չեն պատրաստվում մուսուլմաններին ընդունելու և այդպիսով խաթարելու Եվրոպայի հանգիստը։ Նա չի ուզում իր երկրի անդորրը խախտել արևելյան բարքեր, սովորություններ ու ապրելակերպ ներմուծելով երկրի ներս։