Մարտին Լյութր Քինգ:Լսել եք չէ՞: ԱՄՆ-ում սևամորթների իրավունքների շարժման ղեկավարներից էր: Մարդը լուրջ հզոր շարժման առաջնորդ լինելով հանդերձ գնում, հանդիպում էր ԱՄՆ նախագահի հետ, էն նախագահի, որը հրաման էր տալիս ջարդեն ցուցարարներին, նեղան շարժման մասնակիցներին ու նույնիսկ սպանություններ էլ էին արձանագրվում: Բայց մարդը գնում հանդիպում էր ու երկխոսում բանակցություններ վարում և այլն: Բայց իրան դրա համար դավաճան չէին ասում: Իրան կարող ա մեղադրեին, այս կամ այն բանը զիջելու կամ առաջ չտանելու համար, բայց ոչ երբեք զուտ հանդիպելու համար:
Հիմա Սերժիկի հետ հանդիպողներին պիտի ոչ թե հենց զուտ հանդիպելու համար քլնգել, այլ հանդիպման բովանդակության համար: Իսկ բովանդակությունը ինչքան հասկանում եմ փուչ է եղել, քանի որ դրա մասին նույնիսկ հանդիպողմերը չեն խոսել :ՃՃ
«Փուչ գործերով զբաղվողները» սերիալ կարելի էր նկարել :ՃՃ
Հա, լուրջ, հանդիպելուն ես դեմ չեմ: Ես դեմ եմ գլխիկոր վիճակում հանդիպելուն: Եթե գնում ես հանդիպման, ուրեմն ասելիքդ պիտի հստակ լինի և քո ուժերի սահմաններում, մինչև վերջ առաջ տարվի: Կարելի է նաև փոխզիջումային տարբերակներ էլ քննարկել: Փորձը ցույց ա տալիս, որ մաքսիմալիստական մոտեցումները իրենց չեն արդարացնում: Բայց մերոնք չէ, կամ գնում կզում են, կամ գնում ջախջախվում: Աշխատեք ձեր վրա քաղաքական գործիչներ ջան, լոոոուււււրջ աշխատեք: Հերիք ա փուչ բաներով զբաղվեք:
Տիգրան Արեգունի՝ ֆեյսբուք