ՀՀ կառավարության այսօր` սեպտեմբերի 17-ին կայացած նիստում որոշում ընդունվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100% բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանն օտարելու մտադրության վերաբերյալ որոշման նախագիծը։
Նշենք, որ նիստի օրակարգում ներառվել է «Ինտեր ՌԱՕ» Հոլդինգի` ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման հայտը քննարկելու խնդիրը: Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքը: Հարցն անսպասելիորեն ներառվել է կառավարության նիստի օրակարգ: «Ինտեր Ռաօ»-ն մտադիր է 100 տոկոս սեփականության իրավունքը փոխանցել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը:
Կառավարության նիստին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ ֆինանսների նախարարին և ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվեց 3-օրյա ժամկետում ուսումնասիրել բոլոր փաստաթղթերը ու ներկայացնել եզրակացություն։