Ժող ջան, ուզում եմ զգուշացնել բոլորին: Երևանում գործում է մի մեծ խմբավորում, որը խաբեությամբ մարդկանցին վերցնում է ապրանքներ (Iphone, Ipad, Notebook, Computer): Սխեման աշխատում է հետևյալ կերպ: Դուք տալիս եք վաճառքի հայտարարություն օրինակ List.am կայքում, ձեզ հետ կապնվում է ոմն Արթուր, ներկայանալով խանութի տնօրեն, և ցանկություն հայտնում շատ շտապ գնել ձեր ապրանքը: Շտապության պատճառը հիմնավորվում է նրանով որ նա ունի պատվեր հենց այս պահին: Խոսում է շատ գրագետ և ապահովում ամբողջ բեմականացումը մանրամասներով: Վերջում հայտնում է որ՝ 1. Կանխիկ գումար չունի այս պահին 2. Քանի որ խանութ է չի կարող կանխիկով աշխատի կամ ինչոր այլ պատճառ, և առաջարկում է փոխանցում կատարել ճեր հաշվին: Եթե դուք համաձայնվում եք, նա ձեզ ուղարկում է բանկային կեղծ անդորրագիր (կամ թելադրում դրա տվյալները) (Procredit bank) և ասում որ իր խանութի առաքիչին ուղարկում է ձեր ապրանքի հետևից: Դուք հանձնում էք ապրանքը և բոլոր մասնակիցները անհայտ կորում են, իսկ դուք ոչ ձեր ապրանքն էք ստանում, ոչ էլ փողը:
Ոստիկանությունում ձեզ ուղակի կասեն որ ոչինչ հնարավոր չի անել: Ասեմ նաև որ այս կազմակերպությունը, Երևանում աշխատում է արդեն շուրջ մեկ տարի…. Իսկ ինչի ոստիկանությունը չի կարողանում նրանց բռնել, թողնում եմ ձեր դատին…
Զգուշ եղեք, քանի որ ոչմեկ ձեր իրավունքները Հայաստանում չի պաշտպանելու:
Եթե այս գրառումս կօգնի դադարեցնել ապագա խաբեությունները, ես կհամարեմ իմ առաքելությունը այս հարցում ավարտված: Ցանկության դեպքում տարածեք, քանի որ ոչմեկ ապահովագրված չի նման դեպքերից:
Աշոտ Ավետիսյան` ֆեյսբուք