Խորվաթիան, հակառակ իր հարևանների՝ Սերբիայի և Հունգարիայի, որոնք իրենց երկրների սահմաններն են փակել փախստականների համար, սիրալիր ընդունելություն է ցուցաբերել փախստականներին։
CNN-ը հաղորդում է, որ Խորվաթիայի իշխանությունները ավթոբուսներ են տրամադրել, փախստականներին փոխադրելու համար։
Խորվաթիայի ներքին գործերի նախարարն ասել է. «Մենք պատրաստ ենք պատերազմի սարսափից փախած այս մարդկանց անհրաժեշտ մարդկային վերաբերմունք ցուցաբերել և նրանց բոլոր կարիքները հոգալ»։
Մյուս կողմից, արաբական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Հունգարիայի ոստիկանությունը ձերբակալել է 29 փախստականների, որոնցից 4-ը երեխաներ են: Մյուս փախստականներից 5600-ը անցել է Խորվաթիա։