Մասիսում կինը ինքնասպանություն գործելու նպատակով ջրում լուծել է սնդիկի օքսիդը, խմել այն ու դրանից տվել 4-ամյա երեխային, որի ստամոքսն ու կերակրափողն այրված են: Մասիսի բժշկական կենտրոնից այս մասին տեղեկությունները հաստատած աշխատակիցը նշեց, որ մայրն ու երեխան տեղափոխվել են Երևան։
YerevanNews.am-ին հայտնեցին Ոստիկանության մամուլի տեսությունից։
Երեխան գիտակցություն ունի, ստանում է բուժում:


