Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է գերմանական ակումբում անցկացրած նախորդ մրցաշրջանի մասին.
«Իհարկե, «Բորուսիայում» նախորդ տարին ինձ համար հաջող չես անվանի, բայց շատերը, չգիտես ինչու, թիմի վատ ելույթերի համար միայն ինձ էին մեղադրում: Մրցաշրջանը վատ ստացվեց ոչ միայն ինձ, այլ նաև ամբողջ թիմի համար:
Նախկինում ինձ համար մեծ նշանակություն ուներ մարդկանց կարծիքը, սակայն նախորդ մրցաշրջանն ինձ ստիպեց այլևս ուշադրություն չդարձնել դրան»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է գերմանական ակումբի թվիթերյան էջը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը բավական հաջող է հանդես գալիս «Բորուսիայի» կազմում: Անցկացրած 9 պաշտոնական խաղերում հայազգի ֆուտբոլիստն արդեն հասցրել է դառնալ 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: