Ինչպես արդեն նշել ենք՝ Մասիսում Շուշանիկ Թումանյանը ինքնասպանություն գործելու նպատակով ջրում լուծել է սնդիկի օքսիդը, խմել այն ու դրանից տվել 4-ամյա երեխային, որի ստամոքսն ու կերակրափողն այրված են: Մասիսի բժշկական կենտրոնից այս մասին տեղեկությունները հաստատած աշխատակիցը նշեց, որ մայրն ու երեխան տեղափոխվել են Երևան։ 

Մայրն ու երեխան տեղափոխվել են Երևան` առաջինը «Արմենիա»բժշկական կենտրոն հիվանդանոց, իսկ երեխան` «Մուրացան» հիվանդանոցից։

YerevanNews,am-ին հայտնեցին, որ երեխայի` 4-ամյա Ս.Մ.–ի կյանքին վտանգ չի սպառնում, թեպետ այրված են նրա ստամոքսն ու կերակրափողը:

«Հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում։ Հետազոտություններ ենք այժ նացկացնում»,-ասացին վերակենդանացման բաժանմունքից: