Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ Մշակույթի նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 5մլն դրամ` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով:
Նշենք, նաև, որ այսօրվա նիստին ՀՀ կառավարության այսօր` սեպտեմբերի 17-ին կայացած նիստում որոշում ընդունվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100% բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանն օտարելու մտադրության վերաբերյալ որոշման նախագիծը։