Վահան Մարտիրոսյան գիտեմ , որ սա կարդալու ես կամ քեզ կփոխանցեն:
Ապեր, մի քանի տարի առաջ էլ էիր նույն բանը ուզում անել, հիշի քեզ ինչ ասեցի այդ գիշեր: Լավ հիշի:
Գիտեմ, որ շատ էիր սիրում, որ անվանդ շուրջ միշտ ռեզոնանս լինի, կամեռաների դեմը երևաս, ասուլիս ասուլիսի հետևից տաս: Ու վաղե, եթե լինի, քո վերջին ասուլիսն ա լինելու: Ու դու էլ ոչ մեկին պետք չես լինելու: Ոչ մեկին:
Մեդիակյանքը շատ կարճ բան ա: Քո մասին կխոսեն մեկ, մաքսիմում երկու օր: Ազեռը իրա փայը կստանա ու վերջ: ԳԵՅՄ ՕՎԵՐ:
Կօգտագործեն ու դեն կնետեն: Ու մոռացույթՈՒն ու ունայնություն:
Միգուցե քեզ դա է պետք, կարող ա: Ու քեզ թվում ա, որ կյանքդ կդզվի, լյա-լյա տոպոլյա: Սուտ:
Ու միայն քո հարազատները, մայրդ, երեխաներդ կապրեն ու կտառապեն: Ամբողջ կյանքը: Այն մտքով, որ դավաճանի ծնող են ու դավաճանի զավակներ են:
Ասուլիսդ կտևի մեկ ժամ, իսկ հարազատներդ այդ զգացումով կապրեն ամբողջ կյանքում:
Միշտ փորձել ես քեզնով անես, չես լսել ընկերներիդ, հերթով վանել ես իրենց ու ավելի ու ավելի խորտակվել: Ու հիմա հասել ես հատակին:
Ինչ ասեմ, քո ընտրությունն ա: Բայց քո ՎԵՐՋԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ:
Տիգրան Քոչարյան-Facebook
Նշենք, որ Интерфакс-ը հաղորդում էր, որ վրացի իրավապաշտպաններն են Վահան Մարտիրոսյանի նամակը հանձնել Ադրբեջանի իրավապաշտպաններին, այնուհետև նրանք դիմել են իրենց ղեկավարությանը՝ քաղաքական ապաստան ստանալու հայցով։