Ռուսաստանի չեմպիոն Սանկտ - Պետերբուրգի «Զենիթը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում մեկնարկեց «Վալենսիայի» նկատմամբ տարած հաղթանակով՝ միանձնյա գլխավորելով H խումբը:

«Զենիթի» բրազիլացի հարձակվող Հալկը, ով հանդիպման ընթացքում դուբլի հեղինակ դարձավ՝ խփելով իր 14-րդ և 15-րդ գոլերը, Չեմպիոնների իագայի բրազիլացի ռմբարկուների ցուցակում բարձրացավ 11-րդ տեղը՝ շրջանցելով Ռոնալդոյին և «Բարեսելոնայի» հարձակվող Նեյմարին:

«Ես շատ ուրախ եմ այս թվերի համար: Ռոնալդուն միշտ իմ կուռքն է եղել, Նեյմարը՝ նույնպես: Ես վերաշարադրում եմ մրցաշարի պատմությունը», – Հալկի խոսքերը մեջբեում է Lancenet-ը: