Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին խաղում Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը ուսի հոդային վնասվածք էր ստացել Դոնեցկի «Շախտյորի» դեմ խաղում:
Արքայական ակումբի կայքի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը չի կարողանա խաղադաշտ դուրս գալ երեք շաբաթ:
«Սպասվում է ծանր աշխատանք, որպեսզի ավելի ուժեղ վերադառնամ: Ինչ էլ պատահի՝ միշտ ժպիտով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է 29-ամյա պաշտպանը:
Հիշեցնենք, որ այդ խաղում «Ռեալը» 4:0 հաշվով հաղթել էր «Շախտյորին»: