«Հրապարակ» թերթը գրում է.

«Աշոտ Աղաբաբյանը չի կարողանում հաղթահարել իրեն պատուհասած ֆինանսական ծանր վիճակը:
Երեկ տեղեկացանք, որ պատգամավորը վաճառում է իրեն պատկանող «Շիրակ» մարկետը:

Աղաբաբյանը մեր հարցից զարմացավ. «Իսկ դո՞ւք որտեղի՞ց իմացաք,- հետո մի քիչ անվստահ հակադարձեց,- Չէ, չեմ պատրաստվում, ես ընդամենը ստադիոնի հետ կապված խնդիրներ ունեմ և երևի թե 80 տոկոսը վաճառքի հանեմ… պետք է վաճառեմ, որ գոնե կարողանամ ինչ-որ բան փրկեմ»:

Հիշեցնենք, որ «Հրազդանի» սնանկացման գործընթացը դեռ ավարտին չի հասել: Ի դեպ, ըստ լուրերի, Աղաբաբյանն այնքան է ազդվել ֆինանսական գահավիժումից, որ սկսել է ավելի սիրել «Հրազդանը». ասում են՝ նա հիմա ավելի շատ է գիշերում այնտեղ»,- գրում է թերթը:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: