«Ժամանակ» թերթը գրում է.
«Սահմանադրական փոփոխությունների դեմ հակաքարոզչությունը գնում է մի քանի ուղղությամբ, որոնք հիմնականում հայտնի են:
Սական բոլորովին վերջերս հայտնվել են սահմանադրական «ոչ»-ի այլ կարգի քարոզիչներ ևս, որոնք վստահեցնում են, որ Սահմանադրության «ոչ»-ի հարցը արդեն որոշվել է Մոսկվայում և որոշվել է հօգուտ գործող սահմանադրության:
Ըստ այդ քարոզիչների՝ իրենք շատ լուրջ աղբյուրներից տեղեկացել են, որ Սերժ Սարգսյանի վերջերս Մոսկվա կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հորդորել է նրան տապալել իր իսկ կողմից նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: