Ֆրանցիսկ Պապը կոչ է արել դադարեցնել Միջին Արևելյան երկրներում արյունահեղությանը և վերջ տալ անմեղ մարդկանց վնասող անմարդկային արարքներին։
Երեկ Ֆրանցիսկ Պապը ասել է. «Պատերազմները մեծ վնասներ են պատճառում, անմիջական լուծումների կարիք կա, որպեսզի դադարեն պատերազմները, առավելապես Սիրիայի և Իրաքի անմեղ բնակչությունն ու հատկապես քրիստոնյաները տուժել են: Նրանք դարեր ի վեր ապրում էին այդ տարածքներում և վայելում էին փոխադարձ հարգանքն ու սերը տեղի բնակիչների հետ։ Կոչ եմ անում անել ամեն ինչ և դադարեցնել արյունահեղությունը, վերջ տալ անմեղ մարդկանց վնասող անմարդկային արարքներին»։