Նախօրեին «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբիկ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե վերջին շրջանում իր և Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները թե՛ արտաքին, թե՛ ներքին և թե՛ ներկուսակցական կազմակերպական հարցերում սկզբունքորեն տարբերվում են, և իրենց համատեղ թիմային աշխատանքն արդեն դառնում է անարդյունավետ, դրանից ելնելով Հակոբյանը դադարեցնում է անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը, ինչպես նաև` վայր դնում խմբակցության ղեկավարի լիազորությունները։
Ստացվում է այնպես, որ ԱԺ-ի խմբակցություններից մեկից միայն անունն է մնացել, ժողովրդի լեզվով ասած` «անունը կա, ամանումը` չկա»: Խմբակցությունում ընդգրկված 5 պատգամավորներից 4-ը նշված կուսակցության անդամ չեն, ավելին` անգամ չեն կիսում խմբակցության տեսակետներն ու քաղաքական մոտեցումները: Ժառանգական Դավիթ Սանասարյանը հայտարարել է, որ խմբակցությունը կներկայացնի Զարուհի Փոստանջյանը: Հայտարարությունը կարող էր և չլինել, քանի որ խմբակցությունում այլ մարդ չի էլ մնացել»:
Հարկ է ընդգծել, որ վերջին նախագահական ընտրություններում «Ժառանգությունը» բավականին լուրջ հայտ էր ներկայացրել, ժառանգականներն իրենց լիդերին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին տեսնում էին երկրի նախագահի պաշտոնում: Այժմ ակնհայտ է, թե իրականում ինչ կլիներ, եթե Րաֆֆին ընտրվեր նախագահ: Առաջնորդ, ով իր սեփական կուսակցության ներսում չի կարողանում լուծել և հարթեցնել կոնֆլիկտային իրավիճակները, ինչպե՞ս էր վարելու ՀՀ քաղաքական կուրսը, կամ ինչպիսի որոշումներ էր կայացնելու պետության համար ճակատագրական պահերին: Կարճ ասած՝ Հայաստանում կլիներ կոլապս:
Ամփոփելով նշենք, որ դեռևս մեկ տարի առաջ հենց այս կուսակցությունը հանդես էր գալիս որպես սուպերընդդիմադիր` փորձելով ամեն միջոց օգտագործելով քաղաքական դաշտում ևս մեկ անգամ ինքնադրսևորվել:
Արմեն Հովասափյան-Facebook