ՖԲ-ն երեկը ներկայացնում եմ որոշ դադարներով, որովհետև այս երկրում գրեթե ոչինչ չի կատարվում ու թեմաները նույնն են:
Բաքուն ու նրա բնակիչները,,,,
Վահան Մարտիրոսյան անունով երիտասարդը շտապեց լրացնել Բաքվի բնակիչների շարքերը: Մի տեսեք ինչ կոնտիգենտ է այնտեղ հավաքվել՝ սաֆարով,իլհամ, վահան մարտիրոսյան ու ինչ-որ այլ հայտնի ու անհայտ «հերոսներ»: Այս մեր ֆեյսբուքյան ընկերն ինչո՞վ է մտածել, որ այդ քայլին է գնացել: Հայեր ջան հանձնվելու համար շատ ավելի բարենպաստ պետություններ կան, բայց հասկանալի է թե այս մեկը խի է այնտեղ գնացել: Նրան արձագանք էր պետք ստացավ: Նրան պետք էր գումար կստանա: Հիմա էլ վտարանդի ակտիվիստ ակտիվիստ ենք խաղացենլու:
Ազգային ժողովում կրքերը երբեմն թեժանում են ու մարդիկ հիշում են իրենց դպրոցական նստարանը, որտեղ «Արա հել դուրս ասեմ» արտահայտոթյունը մարտահրավերի կոչ էր: Հիմա նախկին ուսուցիչ Գալուստ Գրիգորիչին տեսնելով, պատգամավորները մի պահ տեղափոխվել էին մանկություն և մարտակոչեր էին անում: Կեցցե այն սովետական կրթությունը, որ ստացել են մեր հին դասի պատգամավերները:
Ռուբեն Հակոբյանն էլ լքեց «Ժառանգության» շարքերը: Մի հարց է մնում, պարզել, «Ժառանգության» հոգեհանգիստը երբ է լինելու, թե չէ մի տեսակ կյանքը պահող արհեստական ապարատներին է միացվել «Ժառանգությունը»: Չկա այլևս այդպիսի կուսակցություն, իմիտացիաներ պետք չէ ստեղծել, որքան շուտ այդ իրողությունը ընդունեն ժառանգականները, այդքան հեշտ կլինի իրենց համար:
Էդգար Խաչատրյան՝ ֆեյսբուք