Այսօր գեներալ Մանվելը կրկին ցույց տվեց իր իրական դեմքը.... առավոտյան ՀՀ ԱԺ-ում իմ կոլեգա Narine Iricyan-ը կատարելով իր մասնագիտական աշխատանքը փորձեց հարց ուղղել ՀՀԿ վառ ներկայացուցիչ Մանվել Գրիգորյանին:
Նշեմ, որ հարցը չուներ որեւէ ենթատեքստ, այն վերաբերվում էր դավաճան երիտասարդին, ով այսօր ասուլիս է տվել Ադրբեջանում: Լսելով հարցը գեներալ Մանվելը չգիտես ինչու ոգեւորվեց ու որոշեց վիրավորել լրագրողին, դեռ այդքանն էլ քիչ է ձեռքի հարվածով փորձեց շպրտել տեսանկարահանող սարքը:
Այն, որ մեր օրենսդիր մարմնում 131 պատգամավորների զգալի մեծամասնությունը հեռու է քաղաքակրթությունից եւ հատկապես էթիկայի կանոններից փաստ է, որը արձանագրվել է բազմիցս:
Եթե անկեղծ` ջունգլիական կանոններով առաջնորդվող դեպուտատների հետ աշխատելը դժվար է, այն մեծ ռիսկեր է պարունակում իր մեջ, քանզի չգիտես, թե ինչ հոգեբանական ու ֆիզիկական ճնշումների կարող ես ենթարկվել մասնագիտական աշխատանքդ կատարելու ժամանակ: Ինչեւէ երկար բարակ չնկարագրելով լկտի պահվածք ունեցող, կիսագրագետ կնոպկա սեղմողներին, իշխանականներին եւ կողքից մեկումեջ ոգեւորվողներին, խորհուրդ եմ տալիս վերանայել իրենց վերաբերմունքը լրագրեղների հադեպ, մի անցեք թույլատրելիի սահմանները, պահեք ձեզ արժանապատիվ, գնացեք էթիկայի դասերի, մի երկու գիրք կարդացեք, մի խոսքով փորձեք ինտելեկտուալ երեւալ, լինել զուսպ ու բարեկիրթ, այլապես ձեզ "վերամշակելու" բարդ գործն իրենց վրա կվերցնեն ձեզ համար մշտապես ոչ ցանկալի լրագրողները......ԱՄՈԹ
Սոսե Արմենովնա՝ ֆեյսբուք