ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքի էջում գրել է.
«Այսօր մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ կիրակի երեկոյան համացանցում տարածված «Չենք զիջելու Երևանը ՀՀԿ-ին» տեսահոլովակը, որտեղ Տարոն Մարգարյանի հասցեին հնչում են տարաբնույթ մեղադրանքներ, պատրաստվել և շրջանառության մեջ է դրվել Վարդան Օսկանյանին պատկանող Civilnet-ի կողմից:
Տեսնես, Civilitas-ին ֆինանսավորող և "պաշտպանող" հարգարժան դեսպանները գիտե՞ն, թե ինչի վրա են իրականում ծախսվում նորվեգացիների, գերմանացիների, ամերիկացիների գումարները...