Բազմիցս անդրադարձել ենք փախստականների հետ տեղի ունեցող դժբախտ իրադարձություններին։
Իզմիրում ծովափին այսօր 4-ամյա աղջնակի դի է հայտնաբերվել։
Երեխայի մարմինը հայտնաբերել է առափնյա անվտանգության ծառայությունը։
Հավանաբար՝ երեխան եղել է այն փախստականների թվում, որոնք փայտե նավակով փորձել էին հասնել Եվրոպա, սակայն նրանց նավը խորտակվել էր Միջերկրական ծովում։