Քաղաքացի Սուրեն Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 10-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Լունապարկ» զբոսայգու սրճարաններից մեկի մոտ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հայհոյանքներ է հնչեցրել, ինչի կապակցությամբ իրեն մոտեցած ոստիկանության ծառայողներից մեկն ապտակել է, որի արդյունքում հետ-հետ է գնացել, դիպել բետոնե պատնեշին՝ ստանալով մարմնական վնասվածք. տեղեկացնում է ՀՔԾ-ն:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում Սուրեն Կ.-ի հաղորդման մեջ նշված հանգամանքները հերքվել են:
Պարզվել է, որ վերջինս, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ծանր հանցագործության կատարման մեջ է մեղադրել ՀՀ ոստիկանության ծառայողին:
Քաղաքացի Սուրեն Կ.-ի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					