Մադրիդի Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է իր՝ մադրիդյան ակումբից հեռանալուց հետո տարածված բամբասանքների մասին.
«Ես երբեք վատ խոսքեր չեմ ասի ո՛չ «Ռեալի», ո՛չ ակումբի նախագահի մասին: Մարդիկ շատ բացասական խոսքեր ասացին, բայց ես նախընտրեցի լռել, որպեսզի չվիրավորեմ ակումբիս։
Իհարկե, լավ խոսքեր նույնպես եղան, բայց ես չեմ զղջում հեռանալուս համար։ Դա եղել է միայն իմ որոշումը»,- Կասիլյասի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ լեգենդար դարպասապահն այս ամռանը տեղափոխվեց պորտուգալական «Պորտու»՝ «Ռեալում» 25 տարի անցկացնելու հետո: