Թուրքիայի վարչապետ Էրդողանը ԶԼՄ-ի ներկայացուցիչներին հայտարարել է, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա տերորիստական հարձակումը իրականացրել է «Ազգային հեղափոխական ազատագրական կուսակցություն-ֆրոնտ» կազմակերպության անդամները: Գրում է Hurriet Daily News-ը:

Էրդողանի խոսքերով` տերորիստ-մահապարտը 30-ամյա Էջեվիտ Շանլին է, որը հանդիսանում է Ազգային հեղափոխական ազտագրական կուսակցություն-ֆրոնտ» կազմակերպության անդամ և դատապարտված է եղել:

«Տերորիստ-մահապարտը ռումբը պայթեցրել է ծառայողական մուտքով անցնելուց հետո և մահացել է: Գլխի վրայի ծննդանշանն արդեն հաստատում է նրա ինքնությունը, բայց անցկացվելու են նաև ԴՆԹ թեսթեր: Ավելի վաղ նա կրկին նման հարձակում է կատարել»,- ասել է Էրդողանը: