Վենեսուելայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարների միջև, որոնք չեն ընդունում կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունների պաշտոնական արդյունքները: Ոստիկաններն արցունքաբեր գազ և պլաստիկ փամփուշտներ են օգտագործել ցուցարաներին ցրելու համար: Իրենց հերթին ցուցարները քարեր են շպրտել ոստիկանության վրա: Այս մասին նշում է Al jazeera գործակալությունը:
Գործակալության հաղորդմամբ ցուցարարները փորձել են հասնել քաղաքի արևմտյան հատված, որտեղ գտնվում են կառավարական շենքերի մեծ մասը:
Ընդդիմադիրների թեկանծու Հենրիկե Կապրիելասը ավելի շուտ կոչ էր արել ընտրական հանձնաժողովի ղեկավարներին հետաձգել Մադուրոյին ընտրություններում հաղթած ճանաչելը:
Կապրիելասը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Մադուրոն «անօրինական նախագահ է»:
Հիշեցնենք, որ կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններում հաղթանակ էր տարել գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն՝ ստանալով ընտրողների 50,66 % քվեն, սակայն Կապրիելասը հրաժարվում է ընդունել ընտրությունների պաշտոնական տվյալները՝ նշելով, որ ընտրակեղծիքներ են տեղի ունեցել: Նա մասնավորապես նշում է, որ ընտրությունները շարունակվել են նաև տեղամասերի փակվելուց հետո: