Նիգերիայի ոստիկանությունը հայտարարել է, որ մուսուլմանական «Բոկո Հարամ»-ի ահաբեկիչները ազատ են արձակել 90 գերիների, որոնց մեջ կան կանայք և երեխաներ։
«Բոկո Հարամ»-ը այս մարդկանց ձերբակալել էր Նիգերիայի հյուսիս-արևելյան հատվածներից և տեղավորել 2 գյուղերի մեջ։
Ըստ տեղի ոստիկանության, ահաբեկիչները հինգշաբթի օրը ազատ են արձակել 23 տղամարդու, 33 կնոջ և 34 երեխայի։