Սիրիական բանակը այսօր 25 օդային գրոհ է իրականացրել Պալմիրայում։
Հիշեցնենք, որ Պալմիրան այժմ գտնվում է «ԻՊ»-ի գրոհայինների իշխանության ներքո։ Նրանք բազմաթիվ ավերածություններ իրագործեցին Պալմիրայում, քանդեցին դարավոր հնության կոթողներ և սարսափելի եղանակներով մահապատժի ենթարկեցին բազմաթիվ մարդկանց։
BBC-ն հաղորդում է, որ այսօր սիրիական բանակը ռուսական օդանավերով 25 գրոհ է իրականացրել Պալմիրայում։ Գրոհների արդյունքում զոհվել է 26 մարդ, որոնց թվում՝ 12 զինյալներ։