Հունգարիայի նշանավոր համալսարաններից մեկում հայերենը ներառվել է համալսարանում դասավանդվող լեզուների շարքում: Այդ մասին տեղեկացնում է հունգարացի հայագետ Բենեդեկ Ժիգմոնդը:
Ըստ «Արևելք» լրատվականին հունգարացի լեզվաբանը 15 տարուց ավելի է` զբաղվում է հայոց լեզվի, հայկական մշակույթի, բանահյուսության հարցերով: Նա համագործակցում է Հունգարիայի հայկական համայնքի հետ, հայագիտական կապեր ունի նաեւ Հայաստանում: Բենեդեկ Ժիգմոնդը հայագիտություն է ուսումնասիրել Հունգարիայի պետական համալսարանում` հայտնի հայագետ, պրոֆեսոր Էդմոնդ Օդոն Շյուցի մոտ:
Բենեդեկ Ժիգմոնդն էլ Հունգարիայի համալսարանում կղեկավարի հայերեն լեզվի դասընթացը: Հունգարացի գիտնականը տիրապետում է արեւելահայերենին, արեւմտահայերենին եւ գրաբարին: