Դուբայի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել: Մահացել է Արաբական Միացյալ Էմիրությունների լիդերներից մեկի որդին:
Նախնական տեղեկության համաձայն՝ շեյխ Ռաշիդը ԱՄԷ-ի փոխնախագահ և վարչապետ շեյխ Մուհամեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթումի որդու մահվան պատճառը սրտի կաթվածն է:
Երկրի պետական հիմնարկների դրոշները կիջեցվեն: Վարչապետի որդին ընդամենը 34 տարեկան էր: Նրա սիրում էր զբաղվել ձիավարությամբ և ուներ բազմաթիվ նժույգներ:
2011թ. «Forbes» ամսագիրը Ռաշիդին դասել է աշխարհի 20 ամենացանկալի թագաժառանգների թվին, իսկ 2010թ. ճանաչվել է արաբ ամենացանկալի տղամարդկանցից մեկը 5-րդ տարին անընդմեջ: