Անգլիական Պրեմյեր լիգայի 6-րդ տուրի կենտրոնական խաղում «Չելսին» հյուրընկալել էր «Արսենալին»:
Հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով՝ տանտերերի հաղթանակով: Խաղի վերջնամասում հյուրերը մնացել էին 9 ֆուտբոլիստներով. թիմի խաղացողներից 2-ը ՝ Գաբրիելը (45+1) և Սանտի Կասորլան (82) կարմիր քարտեր ստացան և հեռացվեցին խաղադաշտից:
Գոլերը.
Կուրտ Զումա (53), Էդեն Ազար (90+1):
Հավելենք, որ սա «Չելսիի» երկրորդ հաղթանակն էր ընթացիկ առաջնությունում: Մոուրինյոյի գլխավորած թիմն այժմ ունի 7 միավոր և11-րդ տեղում է: «Արսենալը» 10 միավորով չորրորդն է: