Բունդեսլիգայի 5-րդ տուրի կենտրոնական խաղում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալել էր  «Բայերին»:

Հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով՝ տանտերերի հաղթանակով:

Գերմանական ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն աչքի ընկավ գոլային փոխանցմամբ, որից հետո Կագավան գրավեց մրցակցի դարպասը:

Գոլերը.

Յոնաս Հոֆման (19), Սինձի Կագավա (58), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (74` 11մ.):

Հավելենք, որ այս հաղթանակից հետո Տուխելի գլխավորած թիմը 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: