Այսօր Հայաստանի Հանրապետությունը դառնում է 24 տարեկան: 

Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը քվեարկեց հանուն Հայաստանի անկախ ապագայի:
Այդ նույն օրն էլ Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց ԽՍՀՄ-ից անկախանալու և անկախ պետություն ստեղծելու մասին:

1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունը:

Փաստացիորեն, սակայն, Հայաստանի Հանրապետությունն անկախ ճանաչվեց միայն ԽՍՀՄ փլուզումից հետո` նույն թվականի դեկտեմբերի 26-ին:

Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան է, որ ՀՀ-ն ճանաչել է դեռ մինչև անկախության հռչակումը` 1991 թ. օգոստոսի14-ին: Ապա 1991 թ. ընթացքում ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը.

Այժմ Հայաստանի Հանրապետությունը կայացած ու անկախ պետություն է: