Ադրբեջանի գործակալ Վ.Մարտիրոսյանի փախուստը` ալիևյան կայքերից մեկին, մեկնաբանել է նաև ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը և շատ ուշագրավ հայտարարություններ արել...Ս.Սեիդովին, իբրև թե, բացարձակ չի հետաքրքում սույն վիժվածքի արարքը...Նրան ավելի հետաքրքրում են Հայաստանի լոբբիստները և նրանց հակաադրբեջանական գործունեությունը...Ազերի պատգամավորը մեղադրում է եվրոպացիներին հայերից կաշառք ստանալու և հակաադրբեջանական որոշումներ ընդունելու մեջ... Ս.Սեիդովը բացարձակ չի թաքցնում այն,որ "Վ.Մարտիրոսյան օպերացիան" կազմակերպվեց այն բանից հետո,երբ սեպտեմբերի 11-ին Եվրախորհրդարանը պատժամիջոցներ մտցրեց Ադրբեջանի դեմ,ինչպես նաև վատթարացան Բաքվի հարաբերությունները ԵԱՀԿ-ի հետ...Ազերիները չէին սպասում այսպիսի ապտակ Եվրոպայից,որը հետաքրքրված է նրանց նավթով...Պատահական չէր,որ Բաքվում իր տխրահռչակ "մամլո ասուլիսի" ժամանակ հայերի կողմից կաշառված եվրոպացների մասին բարբաջեց նաև ԴԱՎԱՃԱՆ Վ.Մարտիրոսյանը...Այսպիսի հայտարարություն չի արել ազերիների կողմից գերեվարված ոչ մի հայ,որոնց Բաքուն պարտադրում էր հանդես գալ հայտարարությամբ,որոնց հեղինակն Ադրբեջանի ԱԱԾ-ն էր....Երկրորդ հետաքրքիր դրվագն այն է,որ ըստ Ս.Սեիդովի` մոտակա ժամանակում ավելի շատ հայեր կանցնեն Ադրբեջան և դրանով "կքանդվի ադրբեջանցիների և հայերի թշնամու արհեստական այն կերպարը,որը ստեղծվել է արտաքին ուժերի կողմից"...Պարզվում է,որ Ադրբեջանում պետական մակարդակով տարվող հայատյացության քաղաքականությունը,ըստ Ս.Սեիդովի` տարվում է արտաքին ուժերի կողմից...Ս.Սեիդովը մոռանում է,թե ինչպես ոչ վաղ անցյալում Ադրբեջան գերի ընկած 77-ամյա Մամիկոն Խոջոյանին հռչակել էին ԴԻՎԵՐՍԱՆՏ և կտտանքների ենթարկել,ինչի հետևանքով Հայաստան վերադառնալուց հետո,կարճ ժամանակ անց նա մահացավ...Կամ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ Բաքվում անցյալ տարվա օգոստոսի 7-ին...Ու սա ընդամենը երկու օրինակ բերեցի,թե ազերիներն ինչպիսի "հյուրընկալությամբ" են ընդունում Բաքվում հայտնված հայերին, որ վերջիններս մահանում են...Ս.Սեիդովի կարծիքով Վ.Մարտիրոսյանն իր մամլո ասուլիսով կարող է ազդել Հայաստանի բնակչության կարծիքի վրա...Այո,ազդեց,բայց ԲԱՑԱՍԱԿԱՆ իմաստով...Վ.Մարտիրոսյանի անգիր արած հակահայկական տեքսետրի ընթերցումը և Ս.Սեիդովի այս հայտարարությունը ևս մեկ անգամ ապացուցում են,որ "ընդդիմադիր" Վ.Մարտիրոսյանը ադրբեջանական գործակալ էր,որը գործեց Բաքվում նստած իր տերերի ցուցումով...Ս.Սեիդովն ուզում է ապացուցել,որ հայերի և ադրբեջանցիները թշնամանքը ԴՐՍԻՑ է հովանավորվում և այն ապացուցելու համար կազմակերպվեց Վ.Մարտիրոսօղլուի "վերադարձը հայրենիք" օպերացիան...Սակայն Ս.Սեիդովն ամեն ինչ ջուրը լցրեց,երբ չկարողացավ զսպել իր ԿԵՆԴԱՆԱԿԱՆ հայատյացությունը, ասելով."Երբ հայերը մոտենում են որևէ երկրի բարձրագույն ղեկավարությանը՝դրանք կործանվում էին...Լինի դա Օսմանյան կայսրությունը,թե ԽՍՀՄ-ը...Հիմա նույնը մենք տեսնում ենք Եվրոպայում..." Ս.Սեիդովն իր այս վերջին բարբաջանքով ամեն ինչ խառնեց...Պարզ չէ,թե հիմա հայերն են կազմաքանդում Եվրոպան,թե՞ Եվրոպան է խառնում հայերին և ազերիներին...
Գագիկ Համբարյան-Facebook