Հռոմի Պապ Ֆրանցիսկը, ով գտնվում է Կուբայում, հանդիպել է երկրի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ:
Նախքան այցը Պապը պատարագ է մատուցել Հավանայում, որին մասնակցել են հազարավոր կուբացիներ: Ինչպես հաղորդում է BBC-ն, Պապը Կաստրոյի հետ քննարկել է կրոնի և համաշխարհային քաղաքականությանն առընչվող հարցեր:
«Սա շատ ոչ ֆորմալ և ընկերական բնույթի հանդիպում էր: Այն տևել է 40 րոպե»,- հայտարարել է Վատիկանի մամլո ծառայությունը:
Պապը մի քանի գրքեր է նվիրել Կաստրոյին: Նրա ընտանիքի մյուս անդամները ևս ներկա են եղել հանդիպմանը: