Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, Հալեպի թաղամասերը կրկին ռմբակոծվել են։
Ըստ տեղի լրատվամիջոցների, Նոր-Գյուղ թաղամասի ռմբակոծումներից զոհվել է 14 մարդ, որոնցից 7-ը երեխաներ են։
Մյուս կողմից ռմբակոծվել է Ալ Ազիզիյե թաղամասը, որտեղ գտնվում է հայկական կենտրոններից ՀՄԸՄ-ի ընտանեկան այգին, ռմբակոծումից փուլ է եկել մեկ հարկաբաժին և հրդեհվել են մի քանի ավտոմեքենաներ։
Իսկ «Գանձասար» թերթից տեղեկանում ենք, որ Հալեպից Լիբանան ուղևորված երկու հայ արևանգվել են՝ Խանասերի ճանապարհի վրա։