Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սիրիացի փախստականների թեմայով հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է 2 միլիոն փախստականների ընդունել, քանի որ նպատակ ունի հավելել իր գործարանների աշխատակազմը՝ փոխարինելով երիտասարդ աշխատուժով։
Արաբական լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ մյուս եվրոպական երկրները կընդունեն 1 միլիոն փախստական։ ԱՄՆ-ն կընդունի 250 000 փախստականի, Ավստրալիան՝ 1 միլիոն, Բրազիլիան և Վենեսուելան ընդունելու են 1.5 միլիոն փախստական։
Այսպիսով, Սիրիան կորցրած կլինի իր բնակչությունից 5 միլիոն մարդ, որոնցում երիտասարդներ կան։ Հիշեցնենք նաև, որ Սիրիայում զոհվել է կես միլիոն մարդ և անբուժելի վնասվածքներ ստացել ևս կոս միլիոնը։ Փախստականների հոսքը շարունակվելու է մինչև պատերազմական գործողությունների ավարտը։