«Պետք է հպարտանալ ցավով, յուրաքանչյուր ցավ հիշեցնում է մեզ մեր բարձր կոչման մասին»:
«Մարդկանց մեծ մասը չի ցանկանում լողալ, մինչև չի սովորում լողալ»:
Նովալիս /Ֆրիդրիխ ֆոն Հարդենբերգ /
Այո, մարդիկ վախենում են զգալ, ապրել այն ինչ-որ բնորոշ չէ իրենց կամ անսովոր է, կամ ուրիշները կարող են խոսել այդ մասին...Իհարկե չեն ցանկանում «լողալ» ...Քանի որ նրանք ծնվել են ցամաքի համար, ոչ թե ջրի...
Նրանք չեն ցանկանում տանջվել, մտածել, քանի որ նրանց կարծիքով իրենք ծնվել են ապրելու համար, ոչ թե մտածելու համար...
Այո, իսկ ով մտածում է, ով դրա մեջ տեսնում էիր գլխավոր գործը, թեև կարող է շատ բանի հասնել, սակայն հենց իրար հետ խառնեց ցամաքն ու ջուրը, օրերից մի օր կխեղդվի...
Անգամ ամենադժբախտ կյանքն ունի իր արևային ժամերը և երջանկության փոքրիկ ծաղիկները ժայռերի ու ավազների մեջ...
Ես երանությամբ եմ հիշում այդ արևային ժամերը, այդ գեղեցիկ, փոքրիկ, հիասքանչ ու աննման ծաղիկները, որոնք քաղել եմ, ժայռերի ծերպերից ու ավազուտներից...Թեկուզ վախով, ահ ու դողով, գաղտագողի...Բայց երջանիկ, անսահման երջանիկ այդ ժամերով, այդ պահերով...
Ռոբերտ Մելքոնյան՝ ֆեյսբուք