Վոլգոգրադի շրջան` Կաչինսկի շուկայի մոտ այսօր արտակարգ պատահար է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկանում ենք LifeNews-ից, տաքսու վարորդը հրաժարվել է սպասարկել հարբած երիտասարդներին, ովքեր վերադառնում էին հարսանիքից։ Հարբած երիտասարդները ծեծել են տաքսու վարորդին, ով օգնության է կանչել իր ազգականին, ով ատրճանակից կրակ է բացել հարձակվողների վրա։
Այս միջադեպի արդյունքում մեկ մարդ է զոհվել, վեցը տուժել են։ Վիրավորներից մեկը 22-ամյա Արմեն Եղիազարյանն է . նա աջ ուսի հրազենային վիրավորում է ստացել, իսկ 24-ամյա Վլադ Ջերջիխանյանը ձախ կոնքի հրազենային վիրավորում է ստացել: