Ինչպես նշել ենք, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, սպորտի, արվեստի և մշակույթի մի խումբ գործիչներ, առողջապահության, տնտեսության, բանակի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են պատվավոր, ինչպես նաև այլ բարձրագույն կոչումներ ու դասային աստիճաններ:
Անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով:
«Միշտ պատրաստակամ եմ ծառայել հայ ժողովրդին»,- լրագրողների հետ զրույցում ասել է փոխոստիկանապետը: