Ինչպես հայտնել ենք, այսօր Աբովյան փողոցում դաժան ծեծի է ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը: Նա մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների հետ Մատենադարանի մոտից քայլում էր դեպի Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակ:

Այժմ նա գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Վկաները պատմել են, որ դիմել են տարածքում ծառայություն անող ոստիկաններին, սակայն նրանք անգամ չեն մոտեցել ծեծի ենթարկողներին: