Մադրիդի «Ռեալի» ցանկանում է հաջորդ մրցաշրջանում վերադարձնել Ալվարո Մորատային, ով ներկայումս հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուսում»:
Marca-ի փոխանցմամբ՝ «Արքայական ակումբը» մտադիր է 22-ամյա իսպանացու համար վճարել 30 մլն եվրո՝ օգտվելով վերջինիս պայմանագրում առկա կետից։
Մադրիադյան ակումբում ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 8 մլն եվրո։
Հիշեցնենք, որ 2014 թվականին Մորատան «Ռեալից» «Յուվենտուս» էր տեղափոխվել20 մլն եվրոյով։