«Առավոտ» թերթը գրում է. «Անկախության տոնի կապակցությամբ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ անցկացված մարզական ցուցադրական ելույթները լուսաբանելիս մի երիտասարդ բջջային հեռախոսով պայմանավորվում էր, հավանաբար, ընկերուհու հետ և փորձում բացատրել թե ինքը որտեղ է։
«Հրապարակից որ իջնում ես, պալտոյով մարդու արձան չկա՞, արի հենց դրա մոտ։ Չէ-չէ: Ձեռքերը խաչածը չի (նկատի ուներ Ստեփան Շահումյանի արձանը), դրանից էլ ա ներքև, ախչի»,- իր տեղը բացատրում էր Անկախության տարիքի այդ երիտասարդը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: