«Երեւանի ավագանու ընտրություններն անձերի ընտրություններ չեն, որ ամբողջ Երեւանով քարոզչական դեղին պաստառների վրա Տարոն Մարգարյանի հսկայական նկարն է, եւ շատ փոքր տառերով գրված է` ՀՀԿ»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարադանյանը:Վերջինիս խոսքով ներկայիս քաղաքպետ Տարոն Մարգարյանի վարկանիշն այդքան բարձր չէ, ինչպես փորձ է արվում ցույց տալ:

«Երբ հայտարարում են, թե իբր Տարոն Մարգարյանը վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետն է, եփած հավի ծիծաղն էլ է գալիս»,- ասաց Աղվան Վարդանյանը:

 Ըստ Աղվան Վարդանյանի հասարակության մեջ ձևավորվել է մի կարծիք իբր ՀՅԴ-ն չի սկսել քարոզում, որը ըստ նրա սխալ է:

«Մեր հիմնական տարբերությունը մյուս ուժերից կտարբերվի նրանով, որ մենք հանդես ենք գալիս թիմով: Մենք անձ չենք ընտրում, մենք անում ենք ընտրություն քաղաքական ուժերի միջև: Դաշնակցությունը մտել է այս պայքարի մեջ ամբողջ ուժով»,- եզրափակեց Աղվան Վարդանյանը: