«Բելառուսի Գրոդնո քաղաքում սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության միջկառավարական նիստին մասնակցելու համար ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Երևանից Գրոդնո է մեկնել վրացական «Ջիորջինա Էյրվեյս» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռով:

Իր ծառայությունների համար վրացական ընկերությունը ՀՀ կառավարության աշխատակազմից ստացել է 13 մլն 166 հազար 800 դրամին համարժեք դոլար (27 հազար 430 դոլար): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջի «մեկ անձից կատարվող գնումներ» բաժնից»,- գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։