Հալեպի Մեյդան հայկական թաղամասը երեկ ժամ շարունակ ահաբեկչական խմբավորումների թիրախ է դարձել։
Ռմբակոծությունների բեկորներից վիրավորվել է մոտ 30 մարդ, մահացել 5 մարդ, որոնցից մեկը 12 տարեկան երեխա։
Ռմբակոծությունների արդյունքում վիրավորվել են նաև հայեր՝ Կարո Աշճյան, Եղյա Փիլաւճյան, Ժագլին Ասսեյան և Ներսես Թաթոյան: Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։