Դուբայի արքայազնը, ով օրերս մահացավ, թմրամոլ էր։ Այս մասին հաղորդում են արաբական լրատվամիջոցները: Նա իր թիկնապահներից մեկին խնդրել էր իրեն թմրանյութ ներարկել: Առաջին ներարկումից հետո նա պահանջել է նաև երկրորդը՝ բազկերակից: Առաջինից նա գլխապտույտ է զգացել, երկրորդ ներարկումից հետո նրա վիճակը վատացել է։
Աղբյուրը հայտնում է, որ եղել է նաև երրորդ ներարկումը, որից հետո նա ամբողջ մարմնով սկսել է ցնցվել: Թիկնապահը կանչել է բժշկին, սակայն ուշացել է:
Ըստ լուրերի, հայրը հարցաքննության է ենթարկել բոլոր թիկնապահներին, բացահայտել է տեղի ունեցածը։